Ըմբշամարտի միջազգային միության (UWW) 2017 թվականի օրացուցային պլանում պաշտոնական մրցումների անցկացման ժամանակացույցի էական փոփոխություններ են կատարվել:
Միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչի հետ հանդիպումից հետո այս մասին championat.com-ին տեղեկացրել է UWW-Europe-ի փոխնախագահ Գեորգի Բրյուսովը: Ըստ նրա, Բելգրադում ազատ, կանանց եւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամկետը նախապես հաստատված մայիսի 16-21-ից առաջ է բերվել մայիսի 2-7-ը:
Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունը նույնպես ավելի շուտ կկազմակերպվի՝ օգոստոսի 21-26-ին, այլ ոչ թե սեպտեմբերի կեսերին, ինչպես եղել է տարիներ շարունակ:
Հայտնի չէ միայն կանանց աշխարհի գավաթի անցկացման վայրը, որը, սակայն, ամենայն հավանականությամբ կլինի Ռուսաստանում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ United World Wrestling-ի