«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական ոչ-ոքին արեց՝ ԱՊԼ 13-րդ տուրում սեփական հարկի տակ 1:1 խաղալով «Վեսթ Հեմի» հետ: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 66-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային: Սակայն ոմանց արդեն սկսել է ավելի շատ հետաքրքրել ոչ թե ՄՅՈՒ-ի արձանագրված արդյունքները, այլ՝ Ժոզե Մոուրինիոն արդյոք ուզո՞ւմ է շարունակել մարզչական աշխատանքը, մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդում»:
Օրինակ, ռուսական կայքերից մեկում Ադիլ Զոդորովը, անդրադարձել է այն խնդրին, որ չափից ավելի զգացմունքային պահվածքի համար պորտուգալացին այս անգամ էլ մրցավարից կարմիր քարտ ստացավ՝ 30-րդ րոպեից իր թիմի խաղին հետեւելով «ոչ աշխատանքային վայրից»: Մեկնաբանը գրում է. «Ուղիղ ասենք. դա փորձառու մասնագետի կողմից ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք է: Նրա պահվածքը արդեն կասկածի տեղիք է տալիս, թե Մոուրինիոն շահագրգռվա՞ծ է շարունակել մարզչական գործունեությունը՝ համենայն դեպս «Մանչեսթեր Յունայթեդում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ xsport.ru-ի
Կարդացեք նաև