Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոդասընթաց «Խոր Վիրապ» պետական արգելավայրի մասին

Նոյեմբեր 27,2016 21:49

Արարատի մարզի Փոքր Վեդիի հիմնական դպրոցում Արարատի Օրհուս կենտրոնը նախօրեին կազմակերպել է էկոդասընթաց, որին մասնակցել են կրթօջախի 9-րդ և 12 –րդ դասարանի ավելի քան 40 աշակերտներ, դպրոցի ուսուցչական կազմի ներկայացուցիչներ:
Մինչ դասընթացը Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը խոսել է Օրհուս կենտրոնի գործունեության և Օրհուսի Կոնվեցիայի մասին, ներկայացրել կոնվեցիայի որոշ դրույթներ: Մտքեր են փոխանակվելդասընթացի մասնակիցներին հետաքրքրող բնապահպանական թեմաները պարզելու նպատակով:

Մասնակիցները նշել են, որ ավելի շատ իրենց հետաքրքրում են աղբի կառավարման և օդի աղտոտման թեմաները: Նրանք հույս են հայտնել, որ այս դասընթացը կկրի շարունակական բնույթ:

Կենտրոնի համակարգողը դասընթացի երկու թեմաներով նախ խոսել և ներկայացրել է Արարատի մարզի բնապահպանական հիմնախնդիրները, այնուհետև թեման կենտրոնացրել է Փոքր Վեդի համայնքի հարևանությամբ գտնվող «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ներկա վիճակին և խոսել, թե ինչ բնական հարուստություն ունի պահպանվող տարածքը, այն ինչ օգուտներ կարող է բերել համայնքում նախատեսվող էկո զբոսաշրջության ծրագրին:

Դպրոցի տնօրինությունը Օրհուս կենտրոնի համակարգողին հայտնել են, որ արգելավայի մասին էկոդասընթաց իրնց մոտ տեղի է ունենում առաջին անգամ և կրկնել աշակերտների ցանկությունը, որ էկոդասընթացների շարքը կկրի շարաունակական բնույթ եւ հաջորդ դասընթացը չի ուշանա:

Օրհուսի համակարգողը վերջում դպրոցին է նվիրել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) կողմից պատրաստված նվերը, որի մեջ եղել են բնապահպանական քարտեզներ, Որսագողությանը և Հայաստանի բուսական աշխարհին նվիրված գրքույկներ և սկավառակներ:

Գալուստ Նանյան

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930