Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին

Նոյեմբեր 27,2016 19:40

Մադագասկարի Հանրապետության հարգելի պարոն Նախագահ,
Տիկնայք և պարոնայք պետությունների և կառավարությունների ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Տիկին գլխավոր քարտուղար,

Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության այս բարձրագույն մակարդակի հանդիպման առթիվ շատ ուրախ ենք գտնվել Ձեր երկրում, հարգելի պարոն Նախագահ։ Մեր խորին շնորհակալությունը Ձեզ՝ այս գագաթնաժողովի կազմակերպման բարձր մակարդակի և Մադագասկարի իշխանությունների ու ժողովրդի կողմից մեզ ցուցաբերված առանձնահատուկ ջերմ ընդունելության համար։

Ցանկանում եմ նաև հայտնել Ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար, մեր գնահատանքը՝ որպես Ֆրակոֆոնիայի ղեկավար Ձեր ծավալած գործունեության համար՝ ուղղված միջազգային ասպարեզում Ֆրանկոֆոնիայի տեսանելիության ապահովմանը և Կազմակերպության առաջնահերթությունների կյանքի կոչմանը։

Առանձնահատուկ շնորհակալության է արժանի Ձեր այն վճռականությունը, որով տարածաշրջանային և միջազգային մեր գործընկերների հետ համատեղ փորձում եք առաջ մղել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը՝ այս հիմնարար արժեքները, որորնք միավորում են մեր կազմակերպության անդամ-պետություններին և կառավարություններին։

Մենք նաև մեծապես արժևորում ենք այն ջանքերը, որ դուք գործադրում եք հանուն հանդուրժողականության, բազմազանության և երկխոսության մշակույթի արմատավորման։

Տիկին գլխավոր քարտուղար,
Մենք նաև ողջունում ենք Ձեր այն նախաձեռնությունները, որոնց նպատակն է նոր լիցքեր հաղորդել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության կյանքի կոչմանը, ինչպես նաև այն մեծ ուշադրությանը, որը Դուք դարձնում եք երիտասարդությանը և կանանց վերաբերող հարցերին։

Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորումը շարունակում է մնալ մեր կազմակերպության առաջնահերթությունը։ Կարևոր եմ համարում վերահաստատել մեր աջակցությունը Ձեր նախաձեռնություններին, որոնք միտված են աջակցելու անդամ-երկրներին և խրախուսելու ճգնաժամային իրավիճակների կարգավորումը։ Մենք սատարում ենք Ձեր քայլերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև սկզբունքային մոտեցումը փախստականների և միգրանտների խնդիրների վերաբերյալ։

Մեր գորհունակությունն ենք հայտնում, որ վաղը մեր գագաթաժողովի հաստատամանը ներկայացված Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևում, Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարները իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերին՝ կոչ անելով հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։

Պետությունների և կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Լինելով քաղաքակրթությունների խաչմերուկում, ուր իրար են հանդիպում Արևելքն ու Արևմուտքը՝ Հայաստանը մշտապես եղել է մշակույթների երկխոսության օրրան։

Հայաստանի ֆրանկոֆոն ինքնությունը սկսել է ձևավորվել դեռևս դարեր առաջ, մասնավորապես՝ միջնադարյան պատմության ընթացքում, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունում ֆրանսերենը հայոց լեզվի հետ մեկտեղ հայոց արքունիքի պաշտոնական գրագրության լեզուն էր:

Այսօր Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության և համերաշխության արժեքները:

Այո, Հայաստանը Ֆրանկոֆոնիայի համեմատաբար երիտասարդ անդամ-պետությունների շարքում է, սակայն բոլորն են ընդունում մեր ներդրումը և ակտիվ, նախաձեռնող ու եռանդուն մացնակցությունը Կազմակերպության շրջանակներում։

Հայաստանը խորապես հետամուտ է մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածմանը, ֆրանսերեն լեզվի խրախուսմանը, ֆրանկոֆոն միջավայրի ամրապնդմանը, ինչի վառ վկայությունն է հանդիսանում նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում կազմակերպված մշակութային և կրթական հարյուրավոր միջոցառումների անցկացումը, որի ծավալները և որակը տարեց տարի աճում են։

Հայաստանը լիովին ներգրավված է Կազմակերպության ինստիտուցիոնալ կառույցներում` ակտիվորեն մասնակցելով դրանց գործունեությանը։ Մեր երկիրը հաջողությամբ խորացրել է իր ներգարվվածությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և ֆրանկոֆոն այլ կառույցներու` նպաստելով վերջիններիս նախաձեռնությունների իրականացմանը և Հայաստանում նրանց գործունեության զարգացմանը։

Կարծում ենք, որ այն գործունեությունը, որ մենք իրականացնում ենք հօգուտ Ֆրանկոֆոնիայի տարածմանը մեր տարածաշրջանում, որտեղ վերջինս քիչ է ներկայացված, ֆրանկոֆոն ընտանիքի համերաշխության դրսևորման կարիքն ունի։

2015 թվականի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը Երևանում հաջողոթյամբ անցկացնելուց հետո Հայաստանը ցանկություն հայտնեց ի ցույց դնել իր ֆրանկոֆոն հանձնառության ևս մեկ վկայություն՝ առաջարկելով Հայաստանում հյուրընկալել 2018 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը:

Համոզված ենք, որ այդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում էականորեն կնպաստի Ֆրանկոֆոնիայի գաղափարների ամրապնդմանը մեր տարածաշրջանում՝ քաղաքակրթութունների և մշակույթների այս մեծ խաչմերուկում։
Շնորհակալություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930