Նոյեմբերի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արաիջիին:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով իրականացվող քայլերը, տարբեր բնագավառներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Նախարար Արաիջին ներկայացրեց Լիբանանի նախագահի ընտրությունից հետո երկրում տեղի ունեցող զարգացումները։
Նախարարներ Նալբանդյանը և Արաիջին քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ՖՄԿ գագաթաժողովի օրակարգային հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն