Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհապաղ այց` Արարատ Խանդոյանին. ՄԻՊ

Նոյեմբեր 27,2016 16:41

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, անհապաղ այց է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկի պատժախցում առանձնազրույց են ունեցել Արարատ Խանդոյանի հետ, ուսումնասիրել նրա պահման պայմանները:

Առանձնազրույցի ընթացքում՝ Ա. Խանդոյանը նշել է, որ թեև իրեն տրամադրել է էլեկտրական ջեռուցիչ, այդուհանդերձ պատժախցում ցուրտ է: Պարզվել է, որ ապակին կոտրված է և այդ հատվածն Ա.Խանդոյանը բարձով է ծածկել: Արարատ Խանդոյանը տեղեկացրել է նաև իր մոտ հիվանդությունների առկայության մասին:

Արձանագրելով պատժախցի պատուհանի ապակու կոտրված լինելու հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից տեղում բարձրացվել է խնդիրը: Քրեակատարողական հիմնարկի կողմից նույն օրը խցի պատուհանին տեղադրվել է նոր ապակի՝ լուծելով հարցը:

Ա.Խանդոյանի հարցով Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ քննարկում է տեղի ունեցել նաև այսօր, կարևորվել է բժշկի այցի անհրաժեշտությունը, որը տեղի կունենա երկուշաբթի առավոտյան: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել նաև փաստաբանի բողոքը՝ Ա. Խանդոյանի հայտարարության պատճենի հետ միասին:

Բողոքի հիման վրա Արդարադատության նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Ա. Խանդոյանի ու նրա փաստաբանի նշած հիվանդությունների պայմաններում պատժախցում Արարատ Խանդոյանի գտնվելու, ինչպես նաև համապատասխան բժիշկների խորհրդատվության կազմակերպման հարցերը:

ՄԻՊ աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930