Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը հանդիպել է Արարատի մարզի Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանին, քննարկել հարցեր առաջիկայում համայնքում նախատեսվող էկո զբոսաշրջության կնտրոնիև համայնքի հարևանությամբ գտնվող «Խոր Վիրապ» պետական արգելավայրի մասին, թե ինչպես այն կարող է օգտագործվել էկոզբոսաշրջության կազմակերպման շրջանակներում:
Համայնքապետ Մարտիրոսյանը համակարգողին ներկայացրել է, թե նախատեսվող կենտրոնն ինչ գործունեություն է ծավալելու:
Համայնքապետը նաև նարկայացրել է գյուղի զբոսաշրջային անկախ աուդիտի և էկոլոգիական անվտանգության օպերատիվ աուդիտի արդյունքները:
Ըստ փաստաթղթի նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի և զբոսաշրջության տարածաշրջանային տեղեկատվական կենտրոն, զբոսաշրջության ռեսուրսների շտեմարան, բնության և պատմական հուշարձանների շտեմարան, բնապահպանական ենթակառուցվածքներ, թռչադիտարկման դիտակետեր, «Էկոհանգրվան» զբոսաշրջային վրանային ճամբար- հանգստավայր, բնաճանաչողական երթուղիներ, երկրաբանական տուրեր և այլն:
Կենտրոնն ստեղծվելու է համայնքապետարանի վարչական շենքում հատկացված տարածքում և առաջիկայումայն կառավարելու է համայնքապետարանի աշխատակիցներից մեկը:
Այնուհետև, հանդիպմանը նաև համայնքապետարանի գյուղատնտես Թամար Բարսեղյանի միանալուն պես, Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողի հետ քննարկվել են համայնքի հողային, ջրային ռեսուսների թեման և գյուղատնտեսական որոշ հարցեր:
Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս Կենտրոնի համակարգող