Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը կլինի, թե մեկ ուրիշը, շարքային քաղաքացու համար ոչինչ չի փոխվելու». Արմեն Մարտիրոսյան

Նոյեմբեր 27,2016 16:00

«Վստահության քվեն բացառված է, այդպիսի քվե չի կարող լինել: Կարեն Կարապետյանը կլինի, թե մեկ ուրիշը, շարքային քաղաքացու համար ոչինչ չի փոխվելու»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ համագումարում հնչած հայտարարությանը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՀՀԿ-ն փորձում է «դեմքի մաքրման» աշխատանքներ իրականացնել եւ ավելի ներկայանալի լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում. «Բայց որեւէ մեկն այդ հարցում պատրանքներ չունի, ի՞նչ տարբերություն՝ երե՞կ, թե այսօր: Այդ պատճառով «նախընտրական զեղչերը»՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը, ոչինչ չեն տա, եւ «Հանրապետականը» կրկին բարդ խնդրի առջեւ է կանգնելու՝ քվեի մասով: Ռեյտինգային համակարգը վերջինիս համար կարծես թե դյուրացնում է ձայներ հավաքելը, բայց միեւնույնն է՝ իրական քվեարկությունը ՀՀԿ-ին չի կարող իշխանության բերել, այդ պատճառով ՀՀԿ-ին կմնա ընտրակեղծարարությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930