Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2018թ.-ը Սերժ Սարգսյանը «տեղապահ» է նշանակում Կարեն Կարապետյանին». Ստյոպա Սաֆարյան

Նոյեմբեր 27,2016 13:59

«Քանի որ Սերժ Սարգսյանը չէր բացառել 2018թ. հետո վարչապետ դառնալու հեռանկարը, կարեւոր հարց էր առաջանում՝ նա Կարեն Կարապետյանին «կճանապարհի» խորհրդարանական ընտրություններից հետո՞, թե ավելի ուշ: ՀՀԿ համագումարը պատասխանեց հարցին՝ մինչեւ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2018թ.-ը, Սերժ Սարգսյանը «տեղապահ» է նշանակում Կարեն Կարապետյանին, իսկ թե ինչ կանի իր լիազորությունների ավարտից հետո, հարցը բաց է մնում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ համագումարում հնչած հայտարարությանը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա բնորոշմամբ՝ Սերժ Սարգսյանն իր համար կարեւոր քայլ է արել. «Նա նվազեցրել է ռիսկերը՝ կապված թիմի ներսում վարչապետ լինելու համար սուր պայքարի հետ: Սերժ Սարգսյանը մի անգամ դա տեսել է՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի պայքարի: Բացի այդ, Սերժ Սարգսյանն իր համար թուլացրեց ռուսական սպառնալիքը: Նախկինում հայաստանյան դերակատարների տեսքով եւ ուղղակիորեն հատկապես 2013-2014թթ. ցույց էր տրվում, որ Տիգրան Սարգսյանն անցանկալի վարչապետ է եւ նրան բառացիորեն պահում է Սերժ Սարգսյանը: Այժմ կարծես թե Սերժ Սարգսյանը չպետք է վախեր ունենա ռուսական կողմնորոշումով քաղաքական ուժերից, որովհետեւ եթե նրանք փորձեն դուրս գալ իշխանության դեմ, կստացվի, որ ցանկանում են դուրս գալ Կարեն Կարապետյանի՝ «Մոսկվայի մարդու» դեմ»:

Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ այս ամենի համատեքստում Ռուսաստանն ապրիլյան դեպքերից հետո իր հանդեպ վստահությունը վերգտնելու նպատակով ռազմաքաղաքական դաշտում սիրաշահող քայլերի կդիմի. «Գուցե ավելի նրբանկատ դառնան: Վերջին շրջանում նկատելի է, որ ռուսները սառել են եւ մի փոքր վախենում են առաջ մղել Ղարաբաղյան հարցով իրենց պլանը, ինչը նախկինում անում էին շատ լկտի ձեւով»,-նկատեց քաղաքագետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930