Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փողոցներից մեկում «Ջունգլը» ծեծել է իր կնոջը (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2016 12:43

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր, ժամը 16։00-ի սահմաններում, Տերյան փողոցով անցնում էինք, մեկ էլ տեսնենք, ուղիղ երթևեկելի հատվածում մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալիս ասֆալտին։ Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։

Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։ Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն ա, ասա թող թողի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիրաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։
Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն ա, ինչ անենք:

brnutyun

Ինչպես ավելի ուշ պարզեցի, կնոջը փողոցում դաժան ծեծի ենթարկողը անցած տարի ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրյալներից Գևորգ Սարգսյանն է՝ մականունը «Ջունգլ»։ Գործով բոլոր 4 մեղադրյալները ազատության մեջ են ու նրանցից մեկն այսօր փողոցում, աչքիս առաջ քիչ մնաց էլի մարդ սպանի։

Ահա մեր դատաիրավական համակարգի պատկերը և անպատժելիությունը, որը ծնում է նոր հանցագործություններ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մոսո says:

    Ստեղից ա սկսվում հայերի – վայերի դժբախտությունները:
    Դա, ինչքան հիշում ենք, ինչ որ մեկի շներից էր (,,թիկնապահներից,,)
    Կեցցե էս աղջիկը (Զառան)! Ուրեմն դեռ չենք մեռել …

  2. Գեւորգ says:

    Եթե սրան անասուն անվանեք, ապա կենդանիները կվիրավորվեն, որովհետեւ ոչ մի որձ գազան էգի հետ չի կռվում …

  3. նենե says:

    Ցավն այն է ,որ բոլորը դառել են վախկոտ ու նման դեպքերում չեն միջամտում ։Նման <>էլ ծնել ու ծնում են չընտրված վարչախմբերը։Փչացրին ողջ Հայաստանը։

  4. Հ.Շ. says:

    պժգալի, տկար ու անպատիւ, անմարդկային էակ մը կինը ծեծեց,
    եւ ամբողջ Հայաստա՞նն է հանցաւորը, վատը…
    բոլոր հայե՞րն են մեղսակիցները…
    բոլոր տղամարդի՞կն են հրեշները…

    որ մի քիչ չափաւորէք սա գանգատները,
    աւելի իմաստալից կը դառնան, լուրջի կ’առնվեն,
    եւ մի տեղ կը հասնենք

    (իսկ ոմանք ել՝ դրօշի թող չվերածեն անձնական ողբերգութիւններ, զանոնք չշահագործեն ինչ-ինչ նպատակներով)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930