Ուղիղ 25 տարի առաջ, 1991 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի նախագահն առաջին անգամ օտարերկյա գործուղման մեկնեց: Այդ օրվանից առ այսօր Հայաստանի 3 նախագահները 348 օտարերկրյա գործուղմամբ մեկնել են աշխարհի 57 երկրներ:
Ամենաշատը գործուղումների մեկնել է Սերժ Սարգսյանը (48 երկիր, 157 գործուղում), ապա Ռոբերտ Քոչարյանը (41 երկիր, 129 գործուղում) և ապա Լևոն Տեր-Պետրոսյանը (29 երկիր, 62 գործուղում):
Փորձենք ներկայացնել ամփոփ տվյալներ նախագահների գործուղումների ուղղությունների մասին:
Բոլոր նախագահների պարագայում գործուղումների քանակի 1-ին հորիզոնականում Ռուսաստանն է, 2-րդ հորիզոնականում՝ Ֆրանսիան: Նախագահներից դեպի Եվրամիության անդամ երկրներ (տոկոսային հարաբերակցությամբ), ամենաքիչը այցերի է մեկնել Լևոն Տեր-Պետրոսյանը: Փոխարենը, Տեր-Պետրոսյանն առաջատարն է hարևան երկրներ կատարած այցերի տոկոսով:
Տոկոսային հարաբերակցությամբ ամենաքիչը Ռուսաստան է մեկնել Ռոբերտ Քոչարյանը, ով ամենաշատն է մեկնել ԱՄՆ:
Իսկ ահա Սերժ Սարգսյանը առաջատարն է հեռավորուղղություններում (հարավայինամերիկա և հեռավոր արևելք): Սարգսյանը, տոկոսային հարաբերակցությամբ, ամենաքիչ այցերն է կատարել հարևան երկրներ (Վրաստան, Իրան, Թուրքիա):
«Իրազեկ քաղաքացիների միավորում»