Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ութ տարի պարալիզացված լողորդուհին քայլել ու պարել է իր ամուսնության օրը

Նոյեմբեր 27,2016 10:25

Ամբողջ կյանքում լողով զբաղված 25-ամյա Ջեկի Գոնչերը 17 տարեկանում վնասվածք ստանալով ութ տարի գամված է եղել անվասայլակին: Բժիշկը նրան ասել էր, թե ամենայն հավանականությամբ այլեւս քայլել չի կարողանա: Բայց աղջիկը պայքարել է եւ սեփական հարսանիքի օրը հաղթել:

Ամուսնությունից մեկ տարի առաջ Ջեկին վերսկսել է թերապիայի կուրսերը: Նա արդեն կարողացել է ոտքի վրա կանգնել 30 րոպե:

jeki-goncher2

Երբ մոր ու պապի ուղեկցությամբ Ջեկիին անվասայլակով բերել են եկեղեցի, արարողության մասնակիցները նրան վերաբերվել են կարեկցանքով: Բայց երբ Ջեկին ոտքի է կանգնել, բոլորը ցնցվել են: Նա 45 րոպե դիմացել է պսակադրության արարողությանը, եւս 5 ժամ էլ՝ ակտիվ մասնակցել հարսանիքին: Ընդ որում, այդ օրը նա իր ամուսնու հետ պարել է բառիս բուն իմաստով առաջին պարը:

Ջեկին շարունակում է բուժական մարզումները՝ հաշմանդամի անվասայլակին ընդմիշտ հրաժեշտ տալու համար:

jeki-goncher

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ mirfactov-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930