Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջեւ մրցամարտի նախավերջին՝ 11-րդ պարտիան, 34-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը հավասար է՝ 5,5:5,5:
Ինչպես եւ սպասվում էր, Կարլսենն աշխատելու էր շատ արագ պարզեցնել դիրքը խաղատախտակի վրա եւ առանց ավելորդ էներգիա ու ժամանակ վատնելու հասնել խաղաղ ավարտի, որպեսզի վաղը կայանալիք հիմնական մրցաշարի եզրափակիչ պարտիայում փորձի օգտվել սպիտակ գույնի առավելությունից եւ կշեռքի նժարն արդեն անդարձ իր կողմը թեքել:
Այսօր հանգստի վերջին օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Анастасия Карлович-ի