Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ բժիշկները կհրաժարվեն կուսակցականների փողերից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 26,2016 21:20

Երիտասարդ բժիշկների նորաստեղծ ազգային խորհուրդը, որը բաղկացած է 1200 անդամից,  այսօր իր  արտագնա նիստն անցկացրեց Գյումրու բժշկական կենտրոնում։ Խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը նման խորհուրդ ստեղծելու գաղափարը մեկնաբանեց  բժիշկների շահերի պաշտպանության, նրանց մասին օրենքի ընդունման անհրաժեշտությամբ։

Նրա ներկայացմամբ, դեռևս 5 տարի առաջ բացել էին  ֆեյսբուքյան էջ, որտեղ հավաքագրվել են տարբեր բժիշկներ ու վերջապես հինգ տարի անց՝ նոյեմբերի 19-ին համագումար են անցկացրել, ընտրել գործադիր մարմին, նախագահ ու որոշել ծրագրերը։ «Բժիշկների անպաշտպանվածությունն է մեզ միավորել, մենք պիտի սատարենք բժշկին իրավական առումով, էսօր ոստիկանը, փրկարարը, մեկ այլ ծառայող ունեն իրենց վերաբերող օրենսդրություն, բժիշկը չունի իր մասին օրենք, բացի բժշկական օգնության, սպասարկման մասին օրենքից։

Մենք գտնում ենք, որ առողջապահության նախարարության հետ բուժաշխատողի մասին օրենսդրության ստեղծման մասին պիտի մտածենք, որով նաև ապահովված լինի բժշկի իրավական, սոցիալական և այլ պաշտպանվածությունը։ Դուք էլ որպես լրագրող լուսաբանել ենք այն դեպքերը, երբ բժիշկների, բուժաշխատողների նկատմամբ բիրտ բարքեր են կիրառվել հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից։

vanesyan3

Մեր նպատակն է, որպեսզի և՛ բժիշկների դերը փորձենք բարձրացնել հասարակության մեջ, և՛ փորձենք նպաստել, որ բժշկին վստահեն․ հասարակությանը փորձենք կրթել, որ բժիշկը իրեն աջակցող է, եթե մի փոքր ուշացավ կամ մի փոքր այլ ձևով գնաց խնդիրը, չի կարելի բժշկի նկատմամբ սխալ բաներ անել։Մյուս խնդիրը մասնագիտական վերապատրաստմանն է վերաբերում, այսօր մարզերում  երիտասարդ բժիշկներն ավելի քիչ են ստանում, քան Երևանում։ Դա կապված է և՛ հիվանդների հոսքի, և՛ հիվանդանոցների կողմից մատուցվող որակյալ ծառայությունների, և՛ շենքային պայմանների հետ։ Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է երիտասարդ բժիշկների մասնագիտական վերապատրաստման գործընթացի պատասխանատվությունը վերցնի իր վրա»,- ասաց Նարեկ Վանեսյանը։

Նրա ներկայացմամբ, իրենց ծրագրերի մեջ մտնում են նաև մարզային հիվանդանոցները երիտասարդ կադրերով ապահովելը, և՛կառավարությունը, և՛ համայնքը, և՛ մարզպետները պարտավոր են բոլոր նախապայմաններն ապահովել, որ տվյալ մարզի երիտասարդն ավարտելուց հետո գա իր մարզում աշխատելու։

Մենք հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են ֆինանսավորում իրենց, Նարեկ Վանեսյանն ասաց, որ առաջին համագումարն անցկացնելու համար իրենց աջակցել է «Ռեսո» ապահովագրական ընկերությունը, ինքը ի սկզբանե դեմ է եղել անդամավճարներ հավաքելուն։ «Եթե կլինեն   այնպիսի կառույցներ, որոնք բարեգործության նպատակով կկարողանան մեզ աջակցել, բայց ոչ թելադրել իրենց կարծիքը, մենք իրենց հետ կհամագործակցենք, բայց քաղաքական, գովազդային և նմանատիպ որևէ բան չենք ընդունելու, մեր վերաբերմունքն այդպիսին է։ Իհարկե, մեր շարքերում կան կուսակցականներ, դա իրենց անձնական համոզմունքն է, մենք չենք էլ կարող անդրադառնալ»,- ասաց Նարեկ Վանեսյանը։

vanesyan2

Նշենք, որ Երիտասարդ բժիշկների նորաստեղծ ազգային խորհուրդն այսօր պատվավոր անդամի կոչում շնորհեց  Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանին, քանի որ նա առաջին օրվանից եղել է այդ գաղափարի կողքին, ավելին  կարողացել է Գյումրի բժշկական կենտրոնը համալրել երիտասարդ, որակյալ կադրերով, օրինակ՝ ինվազիվ սրտաբանով, որը կյանքեր է փրկում, դիմածնոտային վիրաբույժով, պլաստիկ վիրաբույժով, անոթային վիրաբույժով։Մինչ այդ Գյումրին չուներ այդ մասնագետները, իսկ այսօր Գյումրի բժշկական կենտրոնի ղեկավարությանը հաջողվել է մոտ 1500 հոգու հոսքը դեպի մայրաքաղաք պակասեցնել։

vanesyanՆունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930