Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանն իր դեմ խոսողների մասին. «Ես իրենց պատգամավոր եմ դարձրել, իրենք ինձնից բողոքում են» (տեսանյութ)

Նոյեմբեր 26,2016 20:52

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի՝ «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանելուն անդրադառնալով, ասաց, որ ինքը չի զբաղվում այդ բիզնեսով, բայց տեղյակ է, որ այդտեղ խախտումներ չեն եղել:

Հիշեցնենք՝ «Երեւան գարեջուր»-ը հիմնադրել է Սամվել Բալասանյանը:

Պարոն Բալասանյանն ասաց, որ սխալ է տեղական արտադրողներին տուգանելն եւ նրանց վրա ճնշում գործադրելը. «Տեղական արտադրողը հազիվ է դիմանում մրցակցությանը, Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան գարեջուր է ներմուծում Հայաստան: Պետք է, չէ՞, խթանենք մեր տեղական արտադրողներին»:

Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամենաշատը ԲՀԿ-ն է Բալասանյանի դեմ խոսում, սա վիրավորական չէ՞ իր համար. այս հարցին ի պատասխան Սամվել Բալասանյանն ասաց. «Ամեն մի լավություն ունի իր պատիժը, ես էդ մարդկանց էնպիսի լավություններ եմ արել, որ էսօր պատգամավոր են իրենք, որ նրանք են բողոքում»: Թե ով է այն  պատգամավորը, որը ԱԺ-ում է հայտնվել Բալասանյանի օգնությամբ, Գյումրու քաղաքապետը չբացահայտեց: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է ընդդեմ Բալասանյանի  խոսում. լրագրողների այս դիտարկմանն էլ, պարոն Բալասանյանն ասաց. «Է , թող խոսա, խոսելու բան կա, թող խոսա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Երկրի, առավելևս մեր քաղաքի, այս ծանր վիճակում գտնվելու ժամանակ իհարկե խիստ անհրաժեշտ է ատամներով պաշտպանել տեղի արտադրողին: Իսկ ավագանի ընտրվածներին խորհուրդ կտայի համակերպվել իրենց իսկ ընդունած օրենքով ստեղծված իրավիճակի հետ և նիստերին իրենց ակտիվ մասնակցությամբ նպաստել քաղաքում այս գորշ մթնոլորտի փոփոխմանը: Մի հարցնող լինի ումի՞ց եք խռովել, Ի՞նչու եք բոյկոտում: Արդեն ցավով ենք հիշում Ձեր քննադատած ու մեզ համար արդեն թանկ դարձած նախկին հասարակարգում ապրած խաղաղ, պաշտպանված ու համերաշխ տարիները: Իշխանությունն էլ երևի ժամանակն է, որ վերջ դնի երկիրը թուլացնող այս ստից ժողովրդական խաղերին, կարգի հրավիրի սուտ ընդիմությանը և նպաստի քաղաքապետին պարտականությունների լիարժեք կատարման գործում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930