Նոյեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտպանության բանակի N38043 զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը մասնակցել եւ մասնակցում են հայ ժողովրդի բոլոր հատվածները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ազատ, անկախ եւ հզոր հայրենիքը գերագույն արժեք է բոլորիս համար, եւ այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր բանակի մարտունակության շարունակական բարձրացման, երկրի զարգացման ու զորացման ուղղությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ