«Չէինք կարող նման հայտարարություն անել, եթե նա լիներ անկուսակցական: Յուրաքանչյուր վարչապետ պետք է ունենա հստակ, հուսալի քաղաքական հենարան»,-Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ համագումարի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը:
«Կուսակցական դառնալը վարչապետի համար պաշտոնը շարունակելու գի՞նն էր» հարցին Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ոչ: Կարեն Կարապետյանը շատ գրագետ հիմնավորել է իր՝ ՀՀԿ մտնելու գաղափարը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ