«Որպես իշխանության համար պատասխանատու քաղաքական մեծամասնություն՝ մենք գնահատելով առկա իրավիճակը եւ սպառնալիքները, պետք է քայլենք առաջ՝ նվազեցնելու կամ չեզոքացնելու այդ սպառնալիքները»,-Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ նա ՀՀԿ գործադիր մարմնի նորընտիր անդամ է:
«Կարեն Կարապետյանն անկուսակցական լինելով՝ ի՞նչ չէր կարողանում անել» հարցին ի պատասխան Սամվել Ֆարմանյանն ասաց. «Խնդրում եմ դիմել կուսակցության այն պաշտոնական մարմիններին, որոնք սովորաբար նման հարցերի պատասխանում են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ