Նոյեմբերի 23-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի քաղաքին վերաբերող «Ճանապարհորդություն դեպի Անի` միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք» թեմայով լուսանկարների շնորհանդես` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանի ներկայացմամբ:
Երեկոյին մասնակցում էին հայ և կանադացի արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, բազմաթիվ կանադահայեր:
Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով շնորհակալություն հայտնեց Մկրտիչ Մկրտչյանին շնորհանդեսի իրականացման համար և ընդգծեց վերջինիս երկարատև տարիների անձնվեր գործունեությունը ի նպաստ Հայաստանի և Արցախի զարգացման: ՀՀ դեսպանը հանգամանալից անդրադարձավ Անի քաղաքի մեծագույն մշակութային ժառանգությանը:
Շնորհանդեսի ընթացքում Մկրտիչ Մկրտչյանը ներկայացրեց Անի քաղաքի պատմությունն ու ճարտարապետությունը` լուսանկարների միջոցով ցուցադրելով Անիի եկեղեցիների և այլ ճարտարապետական կոթողների` իր այցելությունների ժամանակ իր կողմից նկարահանված համայնապատկերները:
Կարդացեք նաև
Շնորհանդեսը լուսաբանվեց Օտտավայի հայկական լրատվամիջոցների կողմից:
ԱԳՆ հաղորդագրություն