Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի՝ նկատելի հաջողություններ արձանագրած տնտեսական դիվանագիտության գործող հայեցակարգի հեղինակ Մարտին Տլապայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Նոյեմբեր 26,2016 18:18

Նոյեմբերի 24-25-ին Չեխիայի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի Հանրապետության Արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի, ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Տլապայի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Նախարար Մլադեկի և փոխնախարար Տլապայի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական դիվանագիտությանը և հայ-չեխական առևտրատնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։ Չեխիայի՝ նկատելի հաջողություններ արձանագրած տնտեսական դիվանագիտության գործող հայեցակարգի հեղինակ Մարտին Տլապայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանցի գործընկերների համար փորձի փոխանցման դասընթաց կազմակերպելու վերաբերյալ։

Ռոբերտ Հարությունյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններն ու բարենպաստ պայմանները` ընդգծելով, որ հայկական արտադրանքն արտոնյալ մուտքի հնարավորություն ունի ԵՄ երկրներ: Վերջիններիս կողմից տրամադրվող արտոնյալ GSP+ առևտրային ռեժիմի շնորհիվ Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով ապրանքներն արտահանել ԵՄ շուկա:

Փոխնախարար Հարությունյանը հանդիպումներ է ունեցել նաև Չեխական արտահանման բանկի (ČEB) տնօրենների խորհրդի նախագահ Կարել Բուրեշի և Չեխիայի Արտահանման երաշխավորման և ապահովագրման կորպորացիայի (EGAP) գլխավոր տնօրեն Յան Պրոխազկայի հետ։ Նրանց հետ քննարկվել է Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ֆինանսավորման կամ շահավետ գործարքների վարկավորման գործիքակազմը և մեխանիզմները։

Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի վարչության պետ Ռադեկ Պեխի հետ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներն ու հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերությունները։

Փոխնախարար Հարությունյանն այցելել է նաև Պրահայի արվարձանում տեղակայված և չեխաբնակ Կարեն Սարգսյանին պատկանող Foodish s.r.o. ընկերությունը (ARAX ապրանքանիշ), քննարկել ՀՀ սննդարդյունաբերության ձեռնարկությունների հետ գործակցության հեռանկարները։

Փոխնախարարի հանդիպումներին մասնակցել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930