Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«1000 դրամի» նախագծում պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Նոյեմբեր 26,2016 17:56

«Բանակի համար «1000 դրամի» նախագծում փոփոխություններ կարվեն, սակայն պարտադիր բաղադրիչը չի հանվի»,-այս մասին այսօր ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարն այդ ծրագրում փոփոխությունների մասին ասաց, որ անցկացնում են քննարկումներ, որպեսզի մինչեւ ԱԺ երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի. «Բայց պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է, եւ խմբագրելով դա՝ խմբագրած կլինեինք օրենքի բուն էությունը»:

Հստակեցվող հարցին ի պատասխան՝ որ հայտարարվել էր՝ ով ցանկանա, կարող է դիմում գրել ու հրաժարվել այդ վճարից, այս դրույթը սահմանվելո՞ւ է օրենքում, նախարարը որեւէ կոնկրետ բան չասաց: Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ այդ հարցը կհստակեցնեն երկրորդ եւ երրորդ ընթերցման ժամանակ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ նախագիծը բավականին քննադատվեց, նախարարն ասաց. «Ես չեմ կիսում այդ գնահատականը, որ եղել է լայն քննադատություն պարզ պատճառով, որովհետեւ քաղաքական դաշտում քննադատությունը գնահատվում է վերջնական քվեարկության արդյունքով: Մենք ունենք օրենք, որն ընդունված է շատ ավելի մեծ կողմ թվերով, քան բազմաթիվ այլ օրենքներ, որոնք ընդունվել են վերջին տարիներին: 102 կողմ ձայնը դա շատ լայն աջակցության քվե է»:

Առաջնագծում  միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակների ծառայության մասին էլ նախարարն ասաց. «Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք զորակոչի կազմակերպման: Դրանցից են՝ մեծ թվով ծառայության չներկայացածները, մենք պայմանավորվել ենք, որ իրավապահ մարմինները պետք է աջակցեն:

Ինձ համար զարմանալի է, որ մեծ թվով մարդիկ ստանում են տարկետումներ, այս հարցով եւս կզբաղվենք: Պետք է հստակ հասկանանք՝ ցանկացած խորքային խնդիր լուծելու համար, պետք է ամբողջական ընթացակարգ ներդնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930