ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանի ելույթը՝ ՀՀԿ 16-րդ համագումարում
26.11.2016
Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ
Սիրելի կուսակից ընկերներ,
Կարդացեք նաև
Հարգելի հյուրեր,
Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում մեր կուսակցությունը ոչ միայն ղեկավարող ու կառավարող դիրք է գրավում,այլև վստահորեն առաջնորդում է հասարակական-քաղաքական կյանքը և նախանշում զարգացման ու առաջընթացի ծրագրերը: Երկրի հասարակական -պետական կյանքում տեղի են ունենում զարգացումներ,որոնց արդյունքում հասարակության համար ստեղծվում են հնարավորություններ՝ կերտելու նոր իրավիճակներ ու նոր հորիզոններ :Մեր կուսակցության ղեկավարի ու երկրի նախագահի քաղաքական մտածողության առաջադեմ ծրագրերի արգասիքն է կառավարման առավել ժողովրդավարական՝ խորհրդարանական համակարգի անցնելու հասարակական –քաղաքական գործընթացը : Վստահ եմ ՝ բոլորիս ջանքերի և համատեղ աշխատանքի շնորհիվ , այս քաղաքական ծրագիրը կիրագործվի հաջողությամբ, և մենք կունենանք հասարակական -պետական նոր , առավել արդիական կառավարման համակարգ :
Ընթացող քաղաքական գործընթացների ,հասարակական զարգացումների և բարեփոխումների մեջ խիստ կարևորվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդող դերը,որպես հասարակական –քաղաքական լիդերի, որպես երկրի շարունակական արդիականացման ,պետության ներկայի և ապագայի համար պատասխանատվություն ստանձնած ուժի:
Կուսակցությունը հանդես է գալիս 21-րդ դարի քաղաքական բնութագրիչներին ??? համապատասխան և իրականացնում պետականամետ և ազգային արժեքների գերակայության վրա հիմնված քաղաքականություն :
Մենք այսօր ևս մեկ անգամ փաստում և հավաստիացնում ենք մեր ժողովրդին ու քաղաքական բոլոր ուժերին ,որ ինստիտուցիոնալ բարեփոխումները նպաստում են քաղաքական համակարգի լիարժեք կայացմանը, հասարակական կայունության ապահովմանը,ժողովրդավարական արժեքների ,մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը:
Դասականորեն ՝ կուսակցությունները գաղափարներով միավորված մարդկանց խմբեր են ,որոնց վերջնական նպատակն է օրինական ճանապարհով իշխանության հասնելը իրենց դավանած գաղափարների իրագործման համար :
Նոր Սահմանադրությունը և հասարակական նոր զարգացումները ավելի մեծ հնարավորություն են ստեղծում գործող կուսակցությունների ամրապնդման և նորաստեղծ կուսակցությունների կայացման համար :Հանրապետականներս հավատում ենք ,որ նրանք գալիք ընտրություններում կներկայացնեն հասարակության լայն շրջանակների , մարդկանց առանձին խմբերի շահերն ու նպատակները և կլինեն մեր արժանի մրցակիցները քաղաքական պայքարում՝ հանուն մեր պետության զարգացման և ժողովրդի բարօրության:
Համագումարի բարձր ամբիոնից ցանկանում եմ անդրադառնալ Հանրապետական կուսակցության շարքերում իրենց առանձնահատուկ տեղն ու դերը ունեցող կանանց գործունեությանը:
Վերջերս տեղի ունեցած կուսակցության կանանց խորհրդի համաժողովի ժամանակ բազմակողմանի ներկայացվեց հանրապետական կանանց գործունեությունը ,որը միտված է Հայաստանի Հանրապետության սոցիալական,գիտակրթական,հոգևոր –մշակութային ,հասարակական-քաղաքական ոլորտներում իշխանության և կուսակցության վարած քաղաքականությանը ակտիվ օժանդակելուն :Մեր կուսակցության կանանց գործունեությունը նպաստում է սոցիալական արդարության արմատավորմանը , գոյություն ունեցող բազմաթիվ ՝ մարդկանց կյանքը դժվարացնող և դառնացնող, խնդիրների լուծմանը,հասարակական բևեռացման կրճատմանը , հոգևոր մշակութային և ազգային ոլորտների շարունակական զարգացմանը:Նոր քաղաքական իրավիճակը նոր հնարավորություններ է ընձեռել կուսակցությունում և հասարակության մեջ կանանց գործունեության համար : Կանանց դերակատարումը նոր ավելի բարձր աստիճանի հասցնելու համար, նրանց ներգրավվածության , քաղաքական մասնակցության պաշտպանվածության նպատակով նոր Սահմանադրությամբ և նոր ընտրական օրենսգրքով ապահովված են անհրաժեշտ իրավական – քաղաքական պայմանները: Հասարակական –քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության այս նոր մակարդակի իրավական ապահովումը նույնպես արդյունք է ղեկավար քաղաքական ուժ հանդիսացող մեր կուսակցության նպատակային և հետևողական քաղաքականության:Մեջբերեմ՝ կանանց խորհրդի համաժողովի ժամանակ , Հանրապետության Նախագահի կողմից, կանանց համար որպես ծրագրային ուղեցույց հնչեցրած հետևյալ խոսքերը.
,, Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են:
Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:
Նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն և միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այստեղ խիստ կարևոր է լինելու կանանց ակտիվ ներգրավումը և մասնակցությունը:,,
Մեծարգո պարոն նախագահ, կուսակցության 80 հազար կանանց անունից հայտարարում եմ,որ մենք կարևորում ենք քաղաքական վստահության այս բարձր աստիճանը և հավաստիացնում ,որ մեր ամբողջ ուժերը կներդնենք հանուն մեր կուսակցության ծրագրերի և նպատակների իրագործման :
Հանրապետական կուսակցության կանայք իրական դերակատարում ունեն պետականաշինության ,ազգային անվտանգության ամրապնդման և հասարակական կյանքի զարգացման գործընթացներում: Մենք շարունակելու ենք նպաստել պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը,պետական ծառայության համակարգը բարձրորակ կադրերով համալրմանը, պետության պաշտպանական ներուժի հզորացմանը և մեր համազգային պայքարի ու հաղթանակի կերտմանը: Ապրիլյան ծանր օրերը ցույց տվեցին ,որ մեր պետությունն ու ազգը ունեն միասնականության ու պայքարի հզոր ներուժ՝ ազգային խնդիրների լուծման ու պաշտպանության գործում:Մենք հպարտանում ենք մեր ազգային միասնությամբ և մեր հերոսներով :
Մենք գիտակցում ենք այս հզոր ու գաղափարական կուսակցության մասը լինելու ողջ կարևորությունը և պատասխանատվությունը: Մենք գիտակցում ենք նաև ,որ գալիք քաղաքական զարգացումները հրամայաբար պահանջում են ուժերի,իմացության, կարողությունների և նվիրվածության անմնացորդ ներդրում հանուն մեր երկրի ապագայի:
Ձեր առաջնորդությամբ,պարոն նախագահ , մենք պատրաստ ենք գալիք քաղաքական ու գաղափարական մրցապայքարին. ու վստահ եմ ՝ մենք կհաղքենք: Ինչպես մեր բանաձևում է՝ կհաղթեն հա՛յն ու Հայաստա՛նը:
https://www.youtube.com/watch?v=GkYsN7zgBps&feature=youtu.be
Հ. Նաղդալյանի աշխատակազմ