Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը` ՀՀԿ-ի փոխվելու մասին. «Մենք որպես պահպանողական ուժ՝ չենք գնում ամեն ինչ ջնջելու եւ նորից սկսելու» (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2016 16:52

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ հնարավոր է ընտրվի վարչապետ Կարեն Կարապետյանը, որն այսօր ընտրվեց ՀՀԿ ԳՄ անդամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ակնարկեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ 16-րդ համագումարի ավարտից հետո:  Պարոն Շարմազանովն ասաց, որ կուսակցության փոխնախագահները կընտրվեն ՀՀԿ ԳՄ նիստում:

Կուսակցության գործադիր մարմնի անդամների կազմում չեն ընդգրկվել Ռազմիկ Զոհրաբյանը եւ Դերենիկ Դումանյանը: Շարմազանովը վստահեցրեց, որ Ռազմիկ Զոհրաբյանն իր ցանկությամբ դիմել է Սերժ Սարգսյանին եւ առողջական պատճառներով խնդրել, որպեսզի այլեւս չներառվի գործադիր մարմնի անդամ:

Թե ով է լինելու կուսակցության նախագահի առաջին տեղակալը, պարոն  Շարմազանովն ասաց՝ «Հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ի հաջորդ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու, այստեղ բազմակետեր են դրվում»:

Aravot.am-ի այն հարցին՝ Կարեն Կարապետյանը կուսակցության փոփոխությունների խորհրդանիշն է համարվում, ըստ Սերժ Սարգսյանի, եւ նրա ընդգրկմամբ կարող է ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնի, արդյոք կուսակցության՝ խորհրդարանական ցուցակից դուրս կգան այնպիսի պատգամավորներ, որոնք ՀՀԿ-ի վարկանիշը գցում են, պարոն Շարմազանովը պատասխանեց.«Հանրապետականն ամենաքաջն է գիտակցում փոփոխությունների անհրաժեշտությունը: Հանրապետականն ամենալավն է գիտակցում, որ իրեն պետք է բարեփոխվել, վեր հանել թերությունները, բայց մենք որպես պահպանողական ուժ՝ չենք գնում ամեն ինչ ջնջելու եւ նորից սկսելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930