Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեկորդային թվով մասնակից Պատանի քիմիկոսների համահայկական 7-րդ մրցաշարում

Նոյեմբեր 26,2016 16:26

Նոյեմբերի 26-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ Պատանի քիմիկոսների համահայկական 7-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը: Այս տարի մրցաշարն ունեցավ ռեկորդային թվով մասնակից՝ Հայաստանի ու Արցախի դպրոցների 43 թիմ, 208 մասնակից աշակերտ և 70 մարզիչ ու ղեկավար:

Քառորդ եզրափակչին թիմերը լուծեցին թեստային խնդիրներ, որոնք ստուգվեցին մասնագիտական հանձնաժողովի կողմից, ապա տեղում հրապարակվեցին կիսաեզրափակիչ փուլ անցած 11թիմերի անունները։ Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերը տեղի կունենան 2017 թվականի ապրիլին։

«Մրցաշարը հրաշալի հնարավորություն է բարձր դասարանների աշակերտների համար՝ իրականացնելու իրենց առաջին գիտական հետազոտություններն ու փոքրիկ հայտնագործությունները»,- բացման խոսքում նշեց մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանը:

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ) «Այբ» կրթական հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն ուղղված է հանրակրթության ոլորտում տաղանդավոր երեխաների բացահայտմանը: Այն փոխներգործուն (ինտերակտիվ) խաղի սկզբունքով անցկացվող թիմային մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ և բանավիճում գիտական թեմաների շուրջ: ՊՔՀՄ-ի մարտերը դատում է ժյուրին, որի կազմում ներգրավված են ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի և ՀՊՄՀ-ի դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ:

«Այբ» կրթական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930