Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վալադիմիր Գասպարյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր ու մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ համակարգի գործունեության գլխավոր ուղղություններով կատարված աշխատանքին՝ նկատելով, որ չնայած առկա ձեռքբերումներին, մի շարք ոլորտներում անհրաժեշտ է ուժեղացնել կատարողական կարգապահությունը, բացառել օրինազանցության ցանկացած դրսևորում, անել առավելագույնը ոստիկանության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու համար:
Մասնավորապես, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական գործունեությանը՝ ոստիկանության պետը կարևորեց անձնական ունեցվածքի հանդեպ հանցավոր ոտնձգությունների հակազդումը և պատասխանատուներին հանձնարարեց լիարժեք իրականացնել կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը, ինչպես և հետևողական լինել այդ ուղղությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցում:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց նաև հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ կարգադրելով գործել բացառապես օրենքի շրջանակներում, նույնպիսի օրինահարգություն պահանջելով նաև քաղաքացիներից, քանզի քաղաքացին, հասարակություն-ոստիկանություն փոխգործակցության շրջանակում, նույնպես պատասխանատու է հասարակական կարգի պահպանման համար:
Ոստիկանության պետը արտաքին ծառայության և հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց պահանջկոտ լինել ողջ գործընթացի, յուրաքանչյուր ծառայողի աշխատանքի հանդեպ, բարեփոխումների ոգուն հավատարիմ՝ թույլ չտալ հետընթացի փորձ անգամ առկա ձեռքբերումներից և ընդհանրական դարձնել գիտակցությունը, որ ծառայությունն օրենքին ու ժողովրդին գերակա խնդիր է, և կարգ խախտող ցանկացած ոստիկան խստագույն պատասխանատվության կենթարկվի:
Կարդացեք նաև
Անդրադառնալով համակարգում իրականացվող բարեփոխումների առաջնահերթություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց մասնագիտական գիտելիքների խորացման, պրոֆեսիոնալ որակների ամրապնդման, ոստիկանության արդիականացման և ոստիկանի աշխատանքի բովանդակային փոփոխության անհրաժեշտությունը, ինչի համար անձնական պատասխանատվություն են կրում ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը քննարկված խնդիրների շրջանակում կոնկրետ ցուցումներ տվեց մասնակիցներին:
ՀՀ ոստիկանություն
Շատ ապրի Վլադիմիր Գասպարյանը իր նախշուն ֆորմայի մեջ! Հետաքրքիր ա վերեւի հոդվածը (,,Ջնգլի,, մասին) աչքին չի ընկել? Հետաքրքիր ա ինքն էլ ա ,,ցուցումների,, սպասում?