ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրության ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացեց անդամներին՝ մոռանալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Գործադիրի նոր անդամների քվեարկությունից հետո, Սերժ Սարգսյանին հուշեցին, որ Վիգեն Սարգսյանին մոռացել է, ու առանձին քվեարկեցին նաեւ Վիգեն Սարգսյանի օգտին:
«Վիգեն, տեսար, ավելի լավ ստացվեց, քեզ համար առանձին քվեարկեցինք»,-ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ գործադիր մարմնում այս անգամ չեն ընդգրկվել Դերենիկ Դումանյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը: Նոր անդամներն են՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև