«Հերթական կեղծիքն է»,-Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ՀՀԿ համագումարի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ինքն այլեւս չի լինելու ՀՀ ղեկավար կազմում:
Թե համագումարից հետո ինչպե՞ս է պատկերացնում իր գործունեությունը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Այն ամենը, ինչ իմ առջեւ դրված է, շարունակելու եմ կատարել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ