«ՀՀԿ ղեկավար կազմում էլ փոփոխություններ կլինեն, բայց դա չէ գլխավոր սպասելիքը»,-Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ՀՀԿ համագումարի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո միանգամից 7000 հոգի ՀՀԿ-ին անդամակցելու ցանկություն է հայտնել:
«ՀՀԿ-ն ամենամասսայական կուսակցությունն է, մեծ թվով անդամակցություն ունի, եւ դա անընդհատ շարունակական գործընթաց է: Ամեն օր նոր մարդիկ են գալիս»,-պատասխանեց Հերմինե Նաղդալյանը:
https://www.youtube.com/watch?v=GkYsN7zgBps&feature=youtu.be
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ