«Շնորհակալ ենք եւ ուրախ: Նա բարձր հեղինակությամբ անձ է, որը ցանկություն հայտնեց մտնել Հանրապետական կուսակցություն»,-Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ համագումարի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցելը:
Նկատառմանը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ Կարեն Կարապետյանի հետեւից միանգամից յոթ հազար հոգի ՀՀԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնեց, Տարոն Մարգարյանն այսպես արձագանքեց. «ՀՀ-ում քի՞չ մարդ կա, որ անկուսակցական է ու ցանկություն է հայտնում մտնել ՀՀԿ: Տարին 12 անգամ՝ 365 օր, ՀՀԿ-ին նոր կուսակցականներ են անդամակցում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ