Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան ականավոր վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն դաշնակահարներից մեկը՝ Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայաստնում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին:
Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան:
Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները:
Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը:
Կարդացեք նաև
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն