«Հյուսիս-հարավում» չարաշահումներ երբեք չեն եղել»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ համագումարի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում գրանցված չարաշահումների մասին հրապարակումներին:
Նկատառմանը, թե արդեն քրեական գործեր են հարուցվել, Բեգլարյանն այսպես արձագանքեց. «Եթե հարկային տեսչություններն ինչ-որ ֆիրմայում չարաշահումներ են տեսնում եւ դրանց գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլում, դա չի նշանակում, որ նախարարությունում կամ կառավարության աշխատողի կողմից չարաշահումներ են եղել: Երբ կառավարությունն այդ կազմակերպությունից յոթ միլիոն դրամի գանձում է արել բյուջե, այդտեղ ոչ մի չարաշահում չի կարող լինել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև