Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ՀՀԿ համագումարի մեկնարկին Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
-Ասում են՝ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքողները չգնահատվեցին:
-Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք միշտ ետ ձեւ վատ ձեւակերպում: Երբ որ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, դա չի նշանակում, որ նրանցից ազատվում են:
-Նեղացած չե՞ք ՀՀԿ-ից:
Կարդացեք նաև
-Նեղանալը տղամարդու համար չի: Ձեզանից էլ եթե ինչ-որ տղամարդ նեղանա, նրան չընդունեք:
-Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Առայժմ նենց լավ հանգստանում եմ թոռնիկիս հետ՝ տանը:
-Երբ վարչապետն ասեց, որ տնտեսությունը ծանր վիճակում է, մանր գողությունների մասին ակնարկեց, Ձեզ համար վիրավորական չէ՞ր, Դուք էլ էինք կառավարության անդամներից:
-Հաստատ վարչապետն ինձ ի նկատի չուներ…
-Իսկ առաջիկա ընտրություններին նույն եռանդո՞վ եք քվեներ ապահովելու ՀՀԿ-ի օգտին:
-Ժողովուրդ ջան, մենք բոլորս քաղաքականության մեջ ենք: Ի՞նչ է՝ մենք ամեն անգամ աշխատում ենք՝ աշխատանք ստանալու համա՞ր:
-Նոր պաշտոնի ակնկալիքներ ունե՞ք:
-Ոչ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ