Լրահոս
Օրվա լրահոսը

60 հազար դրամ տուգանք` ապօրինի ծառահատման համար

Նոյեմբեր 26,2016 13:17

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 21.11-25.11.2016թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 480.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամով և հաշվարկվել է 1.116մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Լոռու տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 48 բարդի տեսակի ծառի համար հաշվարկվել է 1056.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին հետագա ընթացք տալու համար:

Սյունիքի տարածքային բաժինն ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկել է 60 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է  18 հատ /8.5կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, 20 հատ գետի ձուկ և 6.5 կգ կենդանի խեցգետին, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 18 հատ /8.5կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն»:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ գետի ձուկ, ինչը հանձնվել է «ՍՈՍ Իջևանի մանկական գյուղ»:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 6.5կգ խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Սյունիքի տարածքային բաժինը ձկան ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 25.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազ.դրամ  գումարով. որից՝    Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել  վարչական տուգանքի որոշում 300.0հազ.դրամ գումարի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930