«Ես Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, շատ մտերիմ ընկերներ են արդեն մի քանի տարի, մեր երեխեքն իրար հետ ընկերություն են անում»,-Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ համագումարի մեկնարկին լրագրողներին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ մեկնաբանելով «Օջախ»-ում Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի թոռան դանակահարության դեպքը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իր որդին այդ ժամանակ եղե՞լ է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի թոռան հետ, Խաչատրյանն ասաց. «Այդ պահին իրար հետ չեն եղել»: Ապա նա լրագրողներին մեղադրեց, որ վերջիններս են տեղեկություններ տարածել, թե իր որդին միջադեպի անմիջական մասնակից է եղել:
Սուրիկ Խաչատրյանը մեկնաբանեց նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը, թե Սուրիկ Խաչատրյանը խլել է իր բիզնեսը, եւ ինքը դատարան է դիմելու:
-Շուտ պետք ա դիմեր:
Կարդացեք նաև
-Նա վախենում է Ձեզանից, ինչո՞վ կպայմանավորեք դա:
-Նա վախեցողը չի…
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ