Կարեն Կարապետյանը խոստացավ ավելի «լայն» ասուլիս տալ
Այսօր ՀՀԿ համագումարի մեկնարկին օրերս կուսակցությանն անդամակցած վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
-7000 հոգի մեկ գիշերում որտեղի՞ց անդամագրվեցին ՀՀԿ–ին, ասում են՝ «Գազպրոմ»-ի աշխատակիցներն են:
-Չգիտեմ՝ ինչպե՞ս դա մեկնաբանել, բայց օգտվելով առիթից՝ կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն:
Կարդացեք նաև
-Չե՞ք վախենում, որ ժողովուրդը ձեզանից կհիասթափվի:
-Չեմ վախենում…
-Ասում եք՝ ստվերը կրճատելու եք:
-Մեր բոլոր քայլերն ուղղված են հավասար մրցակցային դաշտ ստեղծելուն:
-Տեղյա՞կ եք՝ ո՞վ է բանան ներկրել, անունը գաղտնի են պահում:
-Ո՞նց եք կարծում՝ յուրաքանչյուր ներկրողի անունը պետք է իմանա՞մ:
-Ասում են՝ «Քեթրինի» Միհրանն է խոչընդոտել
-Ես չգիտեմ՝ ով է խոչընդոտել…կթողե՞ք գործընկերներիս նորմալ բարեւեմ…ասուլիս կտամ
-Չորս լրատվամիջոցի համա՞ր, դա ասուլի՞ս էր ձեր կարծիքով:
-Ավելի լայն ասուլիս…Ինչո՞ւ է Ձեր մեջ առավոտվանից այդպիսի ագրեսիա, եղանակը՝ ֆանտաստիկ…
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ