Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակյանի հեռանալը «Կիկոսի մահն» է հիշեցնում. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2016 11:37

ԱԴԿ վարչության անդամ Արմեն Առաքելյանի համար Սեդրակյանի հայտարարությունը «Կիկոսի մահը» հեքիաթն է հիշեցնում. «Մենք հարգում ենք Անուշի կարծիքը, բայց չենք կիսում, քանի որ չեղած բաների մասին է ինքը խոսում, կուսակցությունում էլի մարդիկ կան, որ չեն կիսում դաշինքի գաղափարը, բայց Անուշի պես չեն արտահայտվում»։

Առաքելյանը պարզաբանում է. «Դաշինքի վերաբերյալ որեւէ որոշում կուսակցությունում չկա, ես չեմ կիսում իր տեսակետը, թե դաշտում չկան մեզ գաղափարակից ուժեր, եւ եթե դաշինք կազմվի էլ, դա հաստատ լինելու է գաղափարական։ Բայց պետք է ասեմ, որ ինձ համար էլ «դաշինք» բառն այնքան ընդունելի չէ, ավելի հավանական է, որ մեզ մոտ կգան տարբեր մարդիկ, որոնք կիսում են կուսակցության գաղափարները»։ Այսինքն՝ լինելու է «ԱԴ»-ի միասնական ցուցա՞կ։ Առաքելյանը դրական պատասխանեց։ «ԱԴ»-ն, Առաքելյանի խոսքով, ընդամենը աշխատանքային պրոցեսների մեջ է, հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի հետ, կոնսուլտացիաներ են ընթանում, ու կուսակցականներն էլ տեղյակ են այդ գործընթացից։

Անուշ Սեդրակյանը չցանկացավ անդրադառնալ գործընկերոջ հայտարարություններին, ասաց միայն. «Իմ ճշմարտացիությունն ապացուցված է իմ ողջ գործունեությամբ, եւ իմ գործունեությունն իր ճշմարտացիությունը դեռ բազմիցս ապացուցելու է»։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930