Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանի` Կրեմլից գործուղված լինելու մասին խոսակցություններին, ապա այս առումով էլ վերջերս տարօրինակ բան տեղի ունեցավ: Վերջին հայտնի հարցազրույցի ժամանակ «Կրեմլի հետ ուղիղ թելերով կապված» Դմիտրի Կիսելյովը Սարգսյանին հարց ուղղեց, թե ինչ ակնկալիքներ ունի նա ՀՀ նոր վարչապետից եւ կառավարությունից: «…Կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա»,- պատասխանեց Սարգսյանը, որից հետո տեղի ունեցավ հետեւյալ դիալոգը.
– Այսինքն, Կարեն Կարապետյանը տրամադրված է դրան, եւ Դուք հավատո՞ւմ եք նրան։
– Կարեն Կարապետյանը եւ նրա թիմը, մեր ընդհանուր թիմը… Մենք տրամադրված ենք դրան։ Իրականում, նրա կառավարությունը մեր շարժիչ ուժն է։
– Հաճելի է լսել։ Հաջողություն եմ մաղթում:
Կարդացեք նաև
– Շնորհակալություն»:
Մի տեսակ լավ չի հասկացվում` ի՞նչն էր հաճելի Կիսելյովին, ինչո՞ւ էր հաճելի: Կառավարությունն էլ է մերը, տնտեսությունն էլ, Կարեն Կարապետյանն էլ, հնարավոր աճն էլ, անկումն էլ: Կիսելյովի համար ի՞նչ տարբերություն: Հարցազրույցի այս հատվածը հիշեցրեց երեխայի համար ուսուցչից դրական խոսքեր լսող ծնողի պահվածք, մոտավորապես` «ուրախ եմ, որ արդարացնում է իրեն» ոճի մեջ: Հարց առաջացավ, եթե Կարեն Կարապետյանի փոխարեն ՀՀ նոր վարչապետը լիներ, օրինակ` Արմեն Գեւորգյանը, Կիսելյովին էլի հաճելի կլինե՞ր: Որքան էլ հաճելի չէ արձանագրել, կարծում ենք, որ`ոչ: Այդ դեպքում հարգելի մեկնաբանի համար ավելի շուտ միեւնույնը կլիներ:
Աննա Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում