Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ավելի շուտ տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ այսօր ուշ գիշերին «Օջախ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել, և իր թոռը՝ Տիգրան Շահգալդյանը, վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա նշեց, որ կենցաղային վիճաբանության հիման վրա վնասել են նրա ոտքը։
«Մնացած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում,- ասաց նա՝ նկատի ունենալով՝ լրատվամիջոցներով տարածվածը, ըստ որի՝ Սյունիքի նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակահարել Տիգրան Շահգալդյանին,- դա հարյուր տոկոսանոց սուտ է»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Մի հարիֆ կամ վերջացած կրիմինալ կգտնեն ու վիզ առնել կտան որ ինքն է եղել դանակահարողը:
Հետաքրքիրը սակայն այն է, թե ինչու են նեղություն քաշում ընդհանրապես