90 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ և նախագահ Ֆիդել Կաստրոն, հաղորդում է BBC-ն։
Ֆիդել Կաստրոյի մահվան մասին հայտարարել է Կուբայի ազգային հեռուստատեսությունը։ Այլ մանրամասներ չի հաղորդվել։
Կուբայի հեղափոխության առաջնորդի ցանկությամբ` նրա մարմինը կդիակիզվի: