«Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» ամենամյա ուսումնասիրությունը իրականացվում է` պարզելու համար աղքատության ցուցանիշը, դրան առնչվող բազմաթիվ այլ գործոններ: Ապագայի մասին պատկերացումները շատ չեն տարբերվում ներկայում իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկության հետ կապված պատկերացումներից: Հարցվածների ընդամենը 22,8 տոկոսի կարծիքով նոր սերունդն ավելի լավ կապրի, 23,8 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին, 33,6 տոկոսի կարծիքով նոր սերունդն ավելի վատ կապրի, իսկ մնացած 19,8 տոկոսի կարծիքով` նրանք կապրեն նույն ձեւով: Ենթադրելի է, որ եթե 58,5 տոկոսը մտադիր չէ ոչինչ անել կենսամակարդակի բարձրացման համար, ապա նրանց մեծ մասի պատկերացումները ապագայի մասին կլինեն նույն տրամաբանության շրջանակում:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ աղքատության սուբյեկտիվ գնահատականի մասին հետազոտության արդյունքները հավելյալ հստակեցում են մտցնում աղքատության իրական կացության, բնակչության սոցիալական դասակարգման պատկերի մասին, ցույց տալիս բնակչության սուբյեկտիվ ընկալումներն ու գնահատականները այդ հարցերի առնչությամբ, հնարավորություն տալիս եզրակացություններ անել հարցման արդյունքների արժանահավատության վերաբերյալ: Այդ եզրակացություններից հիմնականը եւ թերեւս ամենացավալին այն է, որ մեր երկրի բնակչության մեծ մասը չի անելու ոչինչ իր կյանքը բարելավելու համար, ինչը նշանակում է, որ լավ չի ապրելուՙ անկախ նրանից, թե ո՛ր կառավարությունը կամ վարչապետը ի՛նչ ծրագրեր ունի կամ կցանկանա իրականացնել:
Արա Մարտիրոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում