Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանը տարին փակելու է երկու-երեք տոկոս տնտեսական աճով: Եվրասիական տնտեսական միության տարածքում շարունակվող ճգնաժամի մեր օրերում այս աճը վատ ցուցանիշ չի համարվում, որովհետեւ այն ավելի բարձր է, քան Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում: Իրականացան Համաշխարհային բանկի եւ մեր փորձագետների կանխատեսումները: Տնտեսական ճգնաժամի ծանրությունն իրենց վրա կրող հայաստանցի գործարարներն այդ ցուցանիշին շատ չեն հավատում եւ խոսում են ապրանքաշրջանառության ծավալների անկման մասին: Քչփչոցն ու կիսաձայն դժգոհությունները մի բան, բայց իրավիճակի իրական պատկերը իմանալն ու հասկանալը` այլ բան: Այս վերջինի մասին:
Խնդիր էր դրված. տնտեսական աճը յոթ տոկոսի հասցնելու: Հետո դրա մասին մոռացան: Մեր տնտեսագետները պնդում են, որ միայն յոթ տոկոս եւ ավելի տնտեսական աճն է ի վիճակի Հայաստանի տնտեսությունը դուրս բերել իրական զարգացման մայրուղի, լավատեսությամբ զինել բնակչությանը եւ ձեռնամուխ լինել լուրջ հարցերի լուծմանը: Ուրեմն եթե տնտեսական աճ նույնիսկ կա, բայց վերեւում բերված թվերի սահմաններում, մարդիկ դա չեն զգալու եւ լուրջ հարցեր լուծել երկրի տնտեսության մեջ` չի հաջողվելու: Պետք չէ լինել բարձրորակ տնտեսագետ ձեւակերպելու համար հաջորդ հարցը: Կարողանալո՞ւ է արդյոք Հայաստանի իշխանությունը այդպիսի տնտեսական աճ ապահովել եւ ի՞նչ է հարկավոր անել դրան հասնելու համար: Ավելի պարզ ասած` մեր շարքային սրտացավ հայրենակիցները հարցը կարող են ձեւակերպել այսպես. «Ինչո՞վ օգնենք ձեզ, որ երկիրը դուրս բերեք տնտեսական հետամնացության ճահճից»:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում