Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:
Գ. Շամշյանը հայտնում է, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում