Այս շաբաթ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում կոչ է անում պայքարել Ռուսաստանի պաշտոնական քարոզչության դեմ, որը, եվրոպական պատգամավորների կարծիքով, ուղղված է Եվրամիության եւ նրա առանձին երկրների դեմ, ինչպես նաեւ նպատակ ունի պառակտելու այդ միությունը:
Բանաձեւում զուգահեռ է անցկացվում այդ քարոզչության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության միջեւ:
Իրականում վերջին 3-4 տարում` հատկապես այն պահից, երբ նախկին խորհրդային երկրներն այս կամ այն ձեւով մասնակցում են «Արեւելյան գործընկերության» ծրագրերին, այդ քարոզչությունը դարձել է առավել ագրեսիվ, «կացնային» եւ ուղեկցվում է «գազային» եւ ռազմական ճնշումներով` այն դեպքերում, երբ դա հնարավոր է: Կրեմլում կարծում են, թե «Արեւելյան գործընկերությունը» մի գործիք է, որն ուղղված է իրենց երկրի ազդեցությունը թուլացնելուն, եւ քանի որ դրան հակազդելու մշակութային, քաղաքակրթական մեխանիզմներ չկան («եվրասիականությունը» դրա ներուժը չունի»), մնում է միայն ուժային եւ քարոզչական բիրտ ճնշումը, մասնավորապես` այն, ինչ իրենց լեզվով շատ դիպուկ կոչվում է хамство: Ամենավատն այն է, որ հարձակման թիրախ են ոչ միայն եվրոպական երկրները, այլեւ եվրոպական արժեքները` ազատականությունը, հանդուրժողականությունը, լայնախոհությունը` արժեքներ, որոնք, իմ ընկալմամբ, նաեւ քրիստոնեական են, եւ այդ պատճառով, ի դեպ, ինձ տարօրինակ են թվում պաշտոնական Մոսկվայի «կրոնական զեղումները»:
Բայց երբ քարոզչությանը հակադրվում է քարոզչություն, Ռուսաստանի ստեղծած «կացնային» կառույցներին հակադրվում են եվրոպական «կացնային» կառույցները, հակառակ կողմի մոտ նույնպես շեղում է նկատվում այն արժեքներից, որոնք իրավամբ կոչվում են «եվրոպական»: Նախ՝ ԻԳԻԼ-ի հետ զուգահեռները բացարձակապես տեղին չեն` Ռուսաստանը չի քարոզում այլադավան մարդկանց սպանդը, ռասիզմը Կրեմլի պաշտոնական գաղափարախոսությունը չէ: Երկրորդ` եթե ես սկզբունքորեն դեմ եմ գրաքննությանն ու ցանկանում եմ, որ խոսքի կատարյալ ազատություն լինի, ապա ես ինքս չպիտի պահանջեմ, որ, մասնավորապես, «Արեւելյան գործընկերության» երկրներում ինձ ենթակա գործիչները երբեք ոչ մի լավ բան չասեն Ռուսաստանի մասին, կամ` որ նրանք պարտադիր ամենասեւ գույներով ներկայացնեն այդ երկրներում տիրող իրավիճակը: Քարոզչական պատերազմն, իմ կարծիքով, վատ բան է` անկախ նրանից, թե ում կողմից է այն իրականացվում:
Կարդացեք նաև
…Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ Քլինթոն-Թրամփ նախընտրական պայքարն ամերիկյան առաջատար լրատվամիջոցները հավասարակշիռ էին լուսաբանում: Գուցե այնտեղ նո՞ւյնպես ինչ-որ «Կենտկոմ» կամ «նախագահական» կա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քաղաքականութեան մէջ իմաստ չունի իրաւունք կամ արդարութիւն փնտռել: Իւրաքանչիւր պետութիւն ջուրը իր ջաղացքին կը տանի բայց զանազան բարոյական մեկնաբանութիւններով կը ջանայ արդարացնել իր ընթացքը- Ընկերաբանօրէն յառաջադէմ երկիրները աւելի համոզիչ կը փորձեն ըլլալ- իսկ տարրական սկզբունքէ զուրկ պետութիւնները ՝աւելի բիրտ : Իսրայէլ կ՝ըսէ իմ շահս կը պահանջէ որ իմ անoդաչու սարքերս երթան հայեր սպաննեն/գիտնալով որ հայը իրեն ոչ մէկ վնաս հասցուցած է/:
Այն հացը որ տունիդ մէջ կը փճանայ՝անօթի մարդուն իրաւունքն է- Թշուառութեան դուռը հասնողն ալ բաժին մը պէտք է ունենայ այն գումարին որ գանձանակիդ մէջ կ՝արժեզրկուի- և այն բարիքը որ չենք կատարեր անիրաւութիւններ են որ ամէն օր կը գործենք- Ս,Բարսեղ Կեսարացի / 330-379/:Թուրքիան կը սպառնայ իր սահմանները բանալ և երկու միլիոն գաղթական մղել Արեւմուտք /ինչու?/ լրագրողը պիտի չյոգնի օրուան նիւթ ընել իր խորհրդածութիւնները -ճիշդ այնպէս ինչպէս երկու հազար և աւելի տարիներ առաջ ըրած են Դէմոսթէնէս-Կիկերոն կամ Տակիտոս իրենց գործընկերները և մարդկութիւնը կը գտնուի նոյն վիճակին մէջ: Պիտի գայ արդեօք օր մը որ պետութիւնները դառնան աւելի իմաստուն-քովէ քով գան և վերջ տան այս խեղկատակութեան ?
Ես չեմ հավատում, որ այդպիսի օր երբևէ կգա, քանի որ դա մարդու էությունն է ի սկզբանե, իսկ պետությունները ղեկավարում են մարդիկ և ոչ թե ռոբոտները: Սամվել
//Գուցե այնտեղ նո՞ւյնպես ինչ-որ «Կենտկոմ» կամ «նախագահական» կա: // – Բա կարող ա չկա, համ էլ – էս ում բոստանն ես քար նետում?
Քարոզչություն անշուշտ թէ կա, եւ այդ ալ՝ երկուստեք, ամենուրեք:
Սակայն Ռուսաստանի հակաարեւմտյան քարոզչության դէմ պայքարելու պատրվակով, արեւմտյան կառավարությունները ջանք են թափում խոչընդոտելու նաեւ իսկական տեղեկությունների սփռումը: Ուզում են անհետացնել այն տեղեկությունները որ ուզում են գաղտնի պահել իրենց քաղաքացիներից:
Օրինակի համար, «RT» կոչված լրատվական գործակալությունը տեւական եւ բազմատեսակ հարձակումների տակ է Արեւմուտքում: Թէ որ ան երբեմն հակում ունի լուրերը ներկայացնելու Ռուսաստանի տեսանկյունից, այո: Սակայն լրջօրէն կարելի՞ է ըսել թէ, օրինակը համար, կարգին աղբանոց CNN մը, անկողմնակալության, անեղծության եւ ետիկայի բարձր չափանիշներով կը տնօրինվի…
Եւ խնդիրը չի վերաբերում միայն արտաքին քաղաքականության: Վերջին նախագահական ընտրությունների առիթով բացահայտվեցան անթիվ տեղեկություններ եւ փաստեր որոնք կ’ապացուցեն թէ լրատվական ամենամեծ գործակալությունները, մամուլի ամենապատկառելի համբավ ունեցող օրկանները, անաչառութեան, անկողմնակալության եւ տարրական պարկեշտութեան խոր թերացումներ ունին:
Արեւմտեան կարգ մը կառավարություններ դժվարություն ունին ճոկելու թէ իրենց քաղաքացիներէն շատեր այլեւս, անցյալի նման, հալած յուղի պէս կուլ չեն տալիս իրենց պաշտօնական սուտերը, եւ անոնք գոնէ ականջ են երկարում այլ երկիրներից հասնող լուրերին, բացատրություներին, որպէսզի աւելի լայն տեղեկություններ ստանան, աւելի լուսաբանվին, եւ ըստ այնմ դիրքորոշվին: Հին մտայնությամբ եւ սովոորությամբ, այդ կառավարությունները կարծում են թէ ժողովուրդը հիմար է, եւ կարելի է զայն հեշտօրէն խաբել:
Խնդիրը նոյնն է ամէն տեղ, եւ բոլոր ոլորտներում: Մի քիչ խելքի տէր ընթերցողը կամ դիտողը շատ լաւ գիտէ զանազանել տեղեկությունը քարոզչությունից, լուրը՝ PR-ից, եւայլն.
Ոնց է, արդեն դիմել էս՞ Ռուսաստանի քաղաքացիության համար, թե՞ հլա էտ զազրելի Կանդայում ես ապրում:
Կա մի խոշոր տարբերություն այդ քարոզչության:
Միջին եվրոպացին ու ամերիկացին ապրում է իր նորմալ կյաքնով, ու ոչ մեկին աշխարհում ոչ մի չարիք չի ցանկանում, իսկ ստալինա-պուտինայան քարոզչությունը իր ժողովրդին արդեն դարձրել է մի մասսա, որը ամեն Աստծո օր ուրախանում է ու հրճվում, եթե արևմետյան աշխարհում ու ընդանրապես նաև ամբողջ աշխարհում մի կատարստրոֆա է լինում:
Հավանաբվար շատերը կտեսնեն նաև էն օրը, թե ոնց են հազարավոր մարդիկ իրենց ոտնատակ տալու ու մեռնելու իրենց սիրելի վոժդի-Պուտինի թաղմանը , ոնց որ եղավ Ստալինի թաղմանը:
Իսկական մոնղոլական ադաթներով:
“փաստաբան․ Արարատ Խանդոյանը ՔԿՀ-ում ենթարկվում է խոշտանգման”
Հիասքանչ ժողովրդավարական երկիր ,,,
Խմբագրականին հետ այս մեկնաբանութեան կապը երեւի այն է թէ փաստաբանները – իրենց գործի կապակցութեամբ – ընդհանրապէս վարպետ են քարոզչութեան մէջ, չասելու համար ուրիշ բան:
Բանից դուրս եկաւ որ այդ «խոշտանգումը» կոտրուած պատուհան մըն էր:
Այս մէկ Սասունցի Դավիթն ալ մրսկոտ է, երեւի…
https://www.aravot.am/2016/11/27/831181/
Փաստաբանի վլվլուկին մնացեալը այն է թէ ծանր հանցագործութեամբ նստած այս բանտարկեալը անկարգութիւններ է անում բանտում, հետեւաբար ենթարկվում է կարգապահական տնօրինումների: Որոնք, այս պարագային, մեկուսացման միջոցաւ, նաեւ կը միտին զինք պաշտպանելու, քանի որ խնդիրներ ունի այլ բանտարկեալների հետ:
Ներողութիւն, որ երեք ոստիկաններու սպանութեան առընչվող, ահաբեկչութեան բոլոր ստորոգելիները ներկայացնող բիրտ եւ արիւնահեղ դէպքերու կապակցութեամբ, դեռ չափաւոր մեղադրանքների տակ ձերբակալուած մարդը՝ հինգաստղանի հիւրանոցի մէջ չեն տեղաւորած: Այս ի՜նչ անփափկանկատութիւն:
Լաւ գիտես որ այլ երկիրներում, անոնցմէ գոնէ մի քանիսը բանտ հասնելու իսկ բախտաւորութիւնը չէին ունենար: Ներառեալ, այո, Հայաստանէն շատ աւելի ժողովրդավար երկիրներում:
Վերջերս մի արտահայտություն լսեցի, ասում է՝ ոչ թե մեր հակառակորդն է ուժեղ, այլ մենք ենք թույլ:
Մենք տրամաբանում ենք, թե պետք է մտնենք որեւէ հզորի թեւի տակ կամ այլ տեղ, որպեսզի կիսահզորները վախենան ու մեզ ձեռք չտան: Կարծում եմ, առաջին իսկ ռազմաքաղաքական առեւտուրի ժամանակ մեր հզորը սկզբից մե՛զ վաճառքի կհանի եւ ճիշտ էլ կանի, քանի դեռ մեր տեսակարար ռազմունակությունը (©) շատ անգամ չի գերազանցում այդ հզորների համապատասխան մեծագույն ցուցանիշը: Մեր հզորությունը ամեն մեկիս հզորությունների սովորական գումարն է, որը որոշ քանակից վեր է ածվում թվաբանական գումարի, իսկ հետո է՛լ ավելի մեծ քանակից հետո՝ երկրաչափական գումարի եւ մենք կանգնում ենք հզորների կողքին: Կարճ ասած, բանակը պետք է ունենա երեք հավասարազոր ռազմական ուժեր՝ Ա զինվորական, Բ գիտամշակութային եւ Գ ռազմական դրամ (ինչպես նաեւ՝ ռազմական համացանց, ռազմական տեղեկատվություն ու նման բաներ) ու ռազմական արտադրություն՝ տնտեսություն: Քաղաքացիություն պետք է տալ նրան, ով ծառայել է այդ երեք ուժերից մեկում, ծառայության չթողնել քանի դեռ անհարգելի պատճառով ընտանիք երեխա չունի.. 🙂
Հիմնականին մէջ չես գիտեր որն է սուտը կամ ճիշդը տրուած լուրերուն մէջ -հոս է չարին արմատը:ինչ լաւ պիտի ըլլար եթէ դէպքերը ներկայացուէին ինչպէս որ կան և լրագրողը
կատաէր իր մասնագիտութիւնը առանց դատարան վերջանալու::
Հարգելի Հայեր , հարգելի Արամը բարձրացված հարցը շատ է խոսում այստեղ Գերմանիայում : Ես կարամ շատ ռեալ/իսկական պակերը ներկայացնել, քանի որ 20 տարին լրանում է, որ ես այստեղ եմ ապրում ու լայն կապեր ունեմ տեղաբնակ ների հետ:
Որեմեն պատկերը հետևյալն է, մեդիան ու թերթերը ինչ Ռուսաստանի հետ է կապված միշտ տեղին թե անտեղի բացասական են ներկայացնում, հատկապես վերջին 4 – 5 տարին ,շատ ժամանակ սուտ ինֆորմացիա են տարածում, որը անհարիր է իրեն դեմոկրատ համարող երկրին Եվ ինչպես գիտեք , եթե մեկը անընդհատ սուտ է խոսում, ինչ որ պահից հետո սկսում է նաև իր տանեցիներն խաբել, որը տանեցիները նկատելով արդեն դրսի սուտ ին էլ չեն հավատում, մի խոսքով բնակչության մեծամասնություն թե օֆիցիալ և թե մասնավոր մեդիա չի հավատում ու վստահում. Նույն է նաև պօլիտիկների ու կառավարության նկատմամբ վստահություն 🙂