Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի ստորագրած հրամանը տհաճ անակնկալներ կարող է մատուցել Հայաստանին»

Նոյեմբեր 26,2016 18:30

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանը, համաձայն որի` Ռուսաստանի եւ այլ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկությունը պետական գաղտնիք կհամարվի, կարող է տհաճ անակնկալներ մատուցել Հայաստանին:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է զենքի մատակարարումներից զատ՝ նաեւ մի շարք այլ ուղղություններով զարգանալ: Նա զգուշացրեց. «Մենք հատկապես ուշադիր պետք է գտնվենք ռուս-ադրբեջանական այդօրինակ համագործակցության այն սեգմենտի նկատմամբ, որը նախատեսում է Ադրբեջանում զենքի եւ ռազմական նշանակություն ունեցող այլ ապրանքատեսակների համատեղ արտադրությունների հիմնումն ու զարգացումը, քանի որ այստեղ մեզ շատ տհաճ անակնկալներ կարող են մատուցվել»:

Մտահոգություններ կան, որ այս որոշումից հետո հնարավոր է Ռուսաստանն ավելի մեծ ծավալների զենք վաճառի Ադրբեջանին, քանի որ այլեւս ծավալների մասին թվային տվյալները հասանելի չեն լինի հանրությանը` ռազմական գաղտնիք համարվելով: Այս առիթով պարոն Մելիքյանը նշեց. «Ինչ վերաբերում է Մոսկվայի կողմից ալիեւյան ռեժիմին վաճառվող զենքի ծավալների հնարավոր ավելացմանն ու անվանացանկի ընդլայնմանը, ապա, անշուշտ, դրա վտանգը եւս կա, սակայն իմ կարծիքով` նման մատակարարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը մեծ դժվարությունների հետ կապված չի լինի անգամ ՌԴ կողմից այս ոլորտում կատարվող գործարքները պետական գաղտնիքների շարքը դասելու պարագայում»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արման Մելիքյանի դիտարկումներն ավելի մանրամասն

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930