Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծարվեց էստրադային եւ ջազային արվեստի ուսուցման հիմնադիրը

Նոյեմբեր 26,2016 14:00

Ակսել Բակունցը կդառնար 70 տարեկան

Օրերս Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջ էին այցելել անվանի երաժիշտներ. նշվում էր քոլեջի հիմնադիր, ճանաչված ջազմեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ակսել Բակունցի (Կոկա, լուսանկարում) ծննդյան 70-ամյակը: Այդ առիթով քոլեջում տեղադրվեց հոբելյարի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Դավիթ Բեջանյանն է: Եթե չենք սխալվում, քանդակագործը հենց այդ կիսանդրին նվիրեց ջազմենին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա 60-ամյակի առիթով կայացած երեկոյին:

img_20161124_123659

Տիգրան Դավթյանը՝ Բեջանյանի «Ակսել Բակունցի» հետ:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը նշեց, որ Ակսել Բակունց երաժշտի դերը իսկապես մեծ է էստրադային, ջազային ոլորտում կադրերի պատրաստման հարցում, հետո էլ մանրամասնեց. «Բակունցը խորհրդային տարիներին էստրադային, ջազային ոլորտում ստեղծագործող այն սակավաթիվ երաժիշտներից էր, որն ուներ կոնսերվատորիական կրթություն (ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան իբրեւ կոնտրաբասահար): Այդ գիտելիքները նրան օգնեցին հիմնելու եւ ղեկավարելու «Հայհամերգին» կից էստրադային ստուդիան, որն, իհարկե, հետագայում վերանվանվեց Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի:

15137584_1255989794466013_6

Երվանդ Երզնկյանը (աջից), Հովհաննես Իգիթյանը, Լեւոն Մալխասյանը եւ Վազգեն Ասատրյանը՝ Բակունցի տիկնոջ հետ:

Չմոռանանք, որ խորհրդային տարիներին նա ղեկավարեց նաեւ Հայաստանից դուրս հայտնի այնպիսի վոկալ-գործիքային անսամբլներ, ինչպիսիք են «Կռունկը», «Սերպանտինը», «Արմինան»: Հիշեցնեմ. դրանք այն տարիներն էին, երբ համապատասխան բաժիններ կամ դասարաններ դեռ չէին բացվել երաժշտական ուսումնարաններում կամ կոնսերվատորիայում: Ես նորանշանակ տնօրեն եմ, բայց կրկին հավաստիացնում եմ, որ այս կարճ ժամանակահատվածում եւ տարբեր առիթներով հոլովվում է նրա անունը՝ կապված այս ոլորտում երիտասարդ կադրեր պատրաստելու, նրանց ուղղորդելու հետ»:

15167509_1255984557799870_1

Հիշատակի արարողությանը հնչեցին Բակունցի սիրված ստեղծագործություններից:

Մեզ հետ զրույցում ժամանակին ջազմենի հետ համագործակցած եւ ընդհանրապես մտերիմ ընկերները, այդ թվում՝ Լեւոն Մալխասյանը, Երվանդ Երզնկյանը, Վազգեն Ասատրյանը, Ակսել Բակունցի մասին նախ արտահայտվում էին ներկա ժամանակով, իսկ հետո ոչ միայն ներկայացնում նրան իբրեւ բարձրարվեստ երաժշտի, այլեւ հիանալի մարդու:

15168773_1255991031132556_6

Քոլեջի դասախոսական կազմը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930