ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ վաղը ՀՀԿ համագումարում «սյուրպրիզներ» չեն լինի, փոփոխությունները լինելու են տրամաբանության շրջանակներում:
«Կուսակցության ղեկավարը ներկայացրեց իր դիրքորոշումները, իսկ վաղը տեղի ունենալիք համագումարի առանցքը կուսակցության նախագահի ընտրությունն է, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով, անդրադարձ կլինի կուսակցության շինարարական աշխատանքներին, թերությունների շտկման գործընթացին, միջկուսակցական կապերի զարգացմանը, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք կապերին››, – քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այս կազմով ԳՄ վերջին նիստն էր:
Պարոն Շարմազանովը նաեւ շեշտեց, որ ՀՀԿ-ի նախագահի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է. « ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է, մեկ օրգանիզմ, մենք հպարտ ենք, որ կուսակցությունը ղեկավարում է հենց Սերժ Սարգսյանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ