Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Դադիվանք գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիրի տարածքում հանդիպում է ունեցել «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավի մասնակիցների հետ:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման արշավները դարձել են ավանդական՝ կարեւորելով դրանք մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, հարազատ երկրի պատմությունը, մշակույթը, բնությունը ճանաչելու, ընկերական կապերն ամրապնդելու տեսանկյուններից:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են նաեւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, սահմանադրական բարեփոխումների ընթացքին, երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Նույն օրը Նախագահ Սահակյանը այցելել է Թալիշ գյուղ ու տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ