«Պսակի պար» երգը «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը լսել էր երեխա ժամանակ՝ Հալեպում։ Ասում է՝ չի հիշում, թե ով է երգի հեղինակը և միշտ երգում էր այն իր երեխաների համար։
«Մահանալուց հետո մայրս եկավ երազիս և ասաց, որ պիտի գնամ Գոհար Գասպարյանին ասեմ երգի, որ չկորի, Գոհար Գասպարյանի հետ չստացվեց։ Այս գարնանը լսեցի Սոնայի և Վահագի կատարումներից մեկը և հիշեցի մորս պատգամը, և հիմա մենք լսում ենք այս երգը՝ տաղանդավոր երիտասարդների կատարմամբ»։
Այսօր կայացել է Սոնա Ռուբենյանի և Վահագ Ռաշի նոր՝ «Պսակի պար» երգի շնորհանդեսը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: