«Ի պատասխան այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի հայտարարության, տեղեկացնեմ, որ Թաթուլ Բաղդասարյանը դիմել է ինձ իր խնդրով: Հաշվի առնելով այն, որ ոլորտային բոլոր բողոքները մանրամասնորեն ուսումնասիրվում են, Թ. Բաղդասարյանը հրավիրել է ՀՀ կառավարություն՝ քննարկման:
Այնուհետև Թ. Բաղդասարյանին պարզաբանվել է, որ ՀՀ կառավարությունը չի կարող որևէ միջամտություն ունենալ դեռևս չավարտված կոնկրետ դատական գործերին կամ իրականացնել, նախաձեռնել քրեադատավարական միջոցառումներ:
Թաթուլ Բաղդասարյանին առաջարկվել է դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից հետո ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որի կապակցությամբ կիրականացվեն անհրաժեշտ գործողություններ:
Ինչ վերաբերում է «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ի և/կամ Մարտունում գտնվող գազալցակայանի հետ ՀՀ վարչապետի մերձավոր ազգականի կապ ունենալու հարցին, տեղեկացնում եմ, որ այն իրականությանը չի համապատասխանում»:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Ադոնց