Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են զորակոչի կազմակերպման հարցերը

Նոյեմբեր 25,2016 20:44

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. առաջին զորակոչի արդյունքները, քննարկվել են երկրորդ` ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Զորակոչային հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ մարմինների ներակայացուցիչներ:

Նիստի ընթացքում զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքների և նախորդ զորակոչի ընդհանուր արդյունքների վերաբերյալ ամփոփիչ զեկույց է ներկայացրել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նախորդ զորակոչի ժամանակ արձանագրված դրական միտումներին, առկա որոշակի բացթողումներին: Ընդգծվել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում ապահովվել է զորակոչի թափանցիկությունը:

Կրկին վիճակահանության կարգով, արդարության ու հավասարության ապահովման սկզբունքով 2017թ. հունվարին կմեկնարկի ձմեռային զորակոչը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ զորակոչի անցկացման որակից է մեծապես կախված զինված ուժերի նկատմամբ հասարակության հավատն ու վստահությունը: Զորակոչի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը նաև ազգ-բանակ գաղափարի կյանքի կոչման հիմնական ուղղություններից է:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նաև նկատել է, որ զորակոչի կազմակերպման և թափանցիկության ապահովման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքներին և արձանագրված դրական միտումներին զուգահեռ դեռևս կան մտահոգիչ հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նոր ձեքբերումների  ու որակական նոր առաջընթացի հասնելու ակնկալիքով հորդորել է զորակոչի պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկների բժշկական փորձաքննության պատշաճ կազմակերպման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրները, լինել չափազանց զգոն, ուշադիր և հետևողական հատկապես զորակոչիկների բուժհետազոտման աշխատանքներում՝ անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների կամ քրեորեն պատժելի այլ արարքների պատրվակով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու նպատակով:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խրախուսվել են նախորդ զորակոչի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ առավել աչքի ընկած սպաներն ու զորակոչին ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչները:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930